Ռեալի ֆիզպատրաստության նոր մարզիչն Ազարի համար հատուկ մարզումային ծրագիր է մշակել
«Ռեալ Մարդիդի» մարզչական նոր շտաբը հատուկ ուշադրություն է դարձնելու Էդեն Աազարի առողջական վիճակի վրա։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նոր մրցաշրջանում մտադիր է առավելագույնը քամել ինչպես Ազարից, այնպես էլ Գարեթ Բեյլից, քանի որ «Ռեալը» ներկա պահին բավարար ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի գնի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
Այդ ամենին զուգահեռ, հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է լսել և ուսումնասիրել բելգիացի ֆուտբոլիստի վերաբերյալ տրանսֆերային առաջարկները։
Աղբյուրի փոխանցմամբ` Բելգիայի հավաքականի բժիշկ Լիվեն Մեսհալկը երբեք համաձայն չի եղել «Ռեալի» նախկին ֆիզպատրաստության մարզիչ և գլխավոր բժիշկ Գրեգորի Դյուպոնի աշխատանքային մեթոդների հետ։ Նշվում է, որ Եվրո-2020-ի ընթացքում Մեսհալկը Ազարին խորհուրդ է տվել մրցաշարի ավարտից հետո բուժում ստանալ բելգիական այնպիսի հատուկ հոսպիտալում, որը մասնագիտացած է ծնկի և ոտնաթաթի վնասվածքների բուժմամբ։
Ըստ Մեսհալկի` դրա շնորհիվ պարզ կդառնար, թե միջմրցաշրջանային հատվածում Ազարի մարմինը որքան է հակված մկանային վնասվածքներ ստանալում։
Հատկանշական է, որ ներկա պահին «Ռեալի» ֆիզպատրաստության նոր մարզիչ Անտոնիո Պինտուսը 30-ամյա ֆուտբոլիստի համար հատուկ մարզումային ծրագիր է մշակել միջմրցաշրջանային հատվածի համար։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը մադրիդյան ակումբի շարքերը համալրել է 2019 թ. ամռանը, սակայն, տարբեր վնասվածքների պատճառով, մինչ այս պահը «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը 43 հանդիպում` դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Պինտուս, Բելգիայի հավաքական, Գրեգորի Դյուպոն, ԵՎՐՈ-2020, Էդեն-Ազար, Լիվեն Մեսհալկ, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ