Չեֆերին․ «Բարսան ամենաքիչը հիասթափեցրեց․ Լապորտան խորամանկ բանակցող է»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է «Բարսելոնայի»՝ Սուպերլիգային միանալու մասին․
«Ինչ-որ փուլում բոլոր ակումբներն էլ հիասթափեցիրին ինձ, սակայն պետք է ասեմ, որ, հավանական է, «Բարսան»՝ ամենաքիչը։ Ժոան Լապորտան վերջերս է նախագահ ընտրվել, իսկ ես նրա հետ խոսել եմ ընդամենը երկու կամ երեք անգամ։
Նա ներկա պահին հսկայական ճնշման տակ է՝ կապված ակումբի ֆինանսական հարցերի հետ։ Լապորտան ակումբը ժառանգել է վատ վիճակում, ինչը նրա մեղքով չէ, և նա, իրոք մեծ ճնշման տակ է։ Բացի դրանից, նա խորամանկ բանակցող է և այդ իրավիճակից ելք գտավ»,- նշել է Չեֆերինը, ում խոսքերը մեջբերում է 24Ur-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Սուպերլիգայի հիմնադիր-ակումբներից մեկն է և «Ռեալի» ու «Յուվենտուսի» հետ այն երեք ակումբներից մեկը, որը դեռևս դուրս չի եկել մրցաշարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԼեքսանդր Չեֆերին, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Յուվենտուս, ՈւԵՖԱ, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա