Պաշտոնական․ Սուպերլիգայում  մնացին 3 ակումբներ

Պաշտոնական․ Սուպերլիգայում մնացին 3 ակումբներ

21/04/2021 - 15:54

Ինչպես արդեն տեղյակ եք, Սուպերլիգայի գաղափարի իրագործումը պաշտոնապես դադարեցվեց, իսկ  մրցաշարի հիմնադիր-ակումբները հերթով սկսում են դուրս գալ դրա կազմից։

Նախ մրցաշարից դուրս եկան անգլիական բոլոր ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Արսենալն» ու «Չելսին», ապա՝ «Ատլետիկո Մադրիդն» ու «Ինտերը»։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մրցաշարը լքում է  նաև «Միլանը»։ «Ռոսոներիներն» այդ մասին հայտնել են իրենց պաշտոնական կայքում։ Նշվում է, որ միլանյան ակումբի՝ մրցաշարից դուրս գալու հիմնական պատճառներից մեկը երկրպագուների բուռն արձագանքն է։

Այսպիսով, Սուպերլիգայի շրջանակում մնացին երեք ակումբներ՝ «Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023