Մխիթարյանի «ոտքը խերով էր». Արսենալը դարձյալ հաղթեց Նապոլիին ?
Կայացան Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները:
«Արսենալը» հյուրընկալվել էր «Նապոլիին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ: Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր. 34-րդ րոպեին վնասվածք ստացած Աարոն Ռեմսին խաղադաշտում տեղը զիջեց մեր հավաքականի ավագին: Ընդամենը 2 րոպե անց մոտ 27-28 մետր հեռավորությունից տուգանայինից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը:
«Արսենալը» ընդհանուր 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մյուս հանդիպումների արդյունքները. * մուգ նշված են այն թիմերը, որոնք դուրս են գալիս ԵԼ-ի կիսաեզրափակիչ:
«Չելսի» – «Սլավիա» Պ.՝ 4:3
«Այնտրախտ» – «Բենֆիկա»՝ 2:0
«Վալենսիա» – «Վիլյառեալ»՝ 2:0
1/2 եզրափակչում կազմվեցին հետևյալ զույգերը՝ «Արսենալ» – «Վալենսիա», «Այնտրախտ» – «Չելսի»:
# Արսենալ, Եվրոպա-լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Նապոլի