Բորուսիան շարունակում է միավորներ բաժանել 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Հոֆֆենհայմին»։
Առաջին խաղակեսում բավական դինամիկ և հավասար խաղ էր ընթանում։
24-րդ րոպեին տանտերերի անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն դիպուկ հարվածով կարողացավ առաջ մղել իր թիմին։
Ընդունած գնդակից հետո «Հոֆենհայմի» տղաները նետվեցին առաջ իրավիճակը շտկելու և 7 րոպե անց կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը․ գոլն իր անվան դիմաց գրանցեց իսրայելցի կիսապաշտպան Մունաս Դաբուրը։
Կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից քիչ անց՝ 51-րդ րոպեին, Իլհաս Բեբուի գոլի շնորհիվ հյուրերը նաև կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։
Երկար ժամանակ «իշամեղուներին» չէր հաջողվում հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն խաղավարտին մոտ՝ 81-րդ րոպեին, այնուամենայնիվ, Էդին Թերզիչի սաներին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը՝ դարձնելով հաշիվը 2։2։
Ինչպես պարզվեց հետագայում, սա հանդիպման վերջնահաշիվն էր։
Այս ոչ-ոքիից հետո «Բորուսիան» 21 խաղերից հետո վաստակեց 33 միավոր և գտնվում է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 6-րդ հորիզոնականում։
«Հոֆենհայմը» նույնքան հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 23 միավոր և հանգրվանել է 12-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Էրլինգ Հալանդ, Հոֆֆենհայմ, Ջեյդոն-Սանչո