Լինեկեր․ «Մեր բոլոր ժամանկների լավագույն ֆուտբոլիստներից մեկն ավարտեց կարիերան»
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն իր թվիթերյան էջում մեկնաբանել է Ուեյն Ռունիի՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու և մարզչական կարիերա սկսելու նորությունը (այժմ նա «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչն է)։
«Մեր բոլոր ժամանկների լավագույն ֆուտբոլիստներից մեկն ավարտեց կարիերան։ Յուրաքանչյուր խաղացողի համար դժվար պահ է, սակայն Ռունին, իրապես, հիանալի կարիերա է ունեցել։ Հուսով եմ՝ նա հաջողության կհասնի նաև խաղադաշտից դուրս՝ «Դերբի Քաունթիի» ղեկին։
Ավելի ուշ Լինեկերը պատասխանել է հետևորդներից մեկի հետևյալ մեկնաբանությանը․ «Ռունին ամեն անգամ դադարել է ֆուտբոլ խաղալ, երբ Անգլիան հանդես է եկել խոշոր մրցաշարում»։
«Իյա, իրո՞ք։ Նա անկրկնելի էր Եվրո-2004-ին Պորտուգալիայում։ Իրականում, Անգլիան կհաղթեր առաջնությունում, եթե Ռունին վնասվածք չստանար»,- պատասխանել է մասնագետը։
Եվրո-2004-ին Ռունին դարձավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ դառնալով դուբլի հեղինակ Շվեյցարիայի դեմ խաղում (շուտով այդ ռեկորդը թարմացվեց)։
Սույն առաջնության 1/4 եզրափակչի՝ Պորտուգալիայի դեմ խաղի առաջին խաղակեսում Ռունին վնասվածք ստացավ և փոխարինվեց, իսկ Անգլիայի հավաքականը պարտվեց խաղից հետո նշանակված 11-մետրանոց հարվածաշարով։
Անգլիայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ Ռունին մասնակցել է 120 հանդիպման՝ դառնալով 53 գոլի հեղինակ։Այդ ցուցանիշով նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
# Անգլիայի հավաքական, Գարի Լինեկեր, Դերբի Քաունթի, Եվրո-2004, Ուեյն-Ռունի