Տուխելին ցանկանում են տեսնել անգլիական գրանդի ղեկին
Ինչպես հայտնի է, վերջերս «Պարի Սեն-Ժերմենը» խզեց պայմանագիրը ակումբի այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Ըստ Bild-ի հաղորդած տեղեկությունների՝ դրանից ցանկանում է առավելագույնս օգուտ քաղել «Չելսին»՝ հրավիրելով գերմանացի մասնագետին ակումբ և խզելով Լեմպարդի հետ գործեղ պայմանագիրը։
«Կապույտների» ղեկավարությունը դժգոհ է Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ թիմի ցուցադրած արդյունքներից։ Նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսելով 220 մլն ֆունտ սթերլինգ՝ Լեմպարդը չի կարողանում տպավորիչ արդյունքի հասնել, ավելին՝ թիմը վերջին 6 խաղերում միայն 1 անգամ է հաղթել։
ԱՊԼ-ի 16 տուրերից հետո «ազնվականները» վաստակել են 26 միավոր․ այդ ցուցանիշով նրանք մցաշարային աղյուսակում 6-րդն են։
Գաղտնիք չէ, որ անձամբ Ռոման Աբրամովիչը հետաքրքրված էր Տուխելի ծառայություններով դեռևս այն ժամանակ, երբ գերմանացի մասնագետը Դորտմունդի «Բորուսիայի» ղեկին էր, սակայն առայժմ չկա հստակ տեղեկատվություն այն մասին, թե կողմերն արդեն սկսել են բանակցություններ, թե ոչ։
# Bild, Թոմաս ՏՈւխել, ՊՍԺ, Ռոման Աբրամովիչ, Ֆրենկ-Լեմպարդ