Հայտնի է դարձել, թե երբ Հալանդը դաշտ կվերադառնա

Հայտնի է դարձել, թե երբ Հալանդը դաշտ կվերադառնա

29/12/2020 - 17:46

Հեղինակավոր Bild-ը տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվողը վերականգնվել է վնասվածքից և շուտով դաշտ կվերադառնա։

Ակումբում կարծում են, որ նորվեգացին կմասնակցի Բունդեսլիգայի 14-րդ տուրի «Վոլսբուրգի» դեմ կայանալիք տնային հանդիպմանը, որը կկայան հունվարի 3-ին։

«Վերականգնողական շրջանը շատ լավ անցավ։ Հույս ունենք, որ Էրլինգը կխաղա «Վոլսբուրգի» դեմ»,- «Բորուսիայի» սպորտային տնորեն Միխայիլ Ցորկի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել դեկտեմբերի սկզբին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 խաղի՝ դառնալով 17 գոլի հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023