Ինտերը մոտենում է առաջատարին🎥
Նոյեմբերի 28-ին մեկնարկեց Իտալական Ա սերիայի 9-րդ տուրը, որի մեկնարկային հանդիպման շրջանակում «Սասուոլոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ինտերին»։
Հանդիպման հենց մեկնարկում միլանյան ակումբը երկու գնդակի առավելություն ստացավ։ Նախ 4-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը, իսկ 14-րդ րոպեին Վլադ Կիրիկեշը գրավեց սեփական դարպասը։
Խաղի մնացած ժամանակահատվածում «Ինտերի» ֆուտբոլիստները գրագետ կերպով խաղը մոտեցրին հաղթական ավարտին, դեռ ավելին՝ Անտոնիո Կոնտեի սաները 60-րդ րոպեին հաշիվը դարձրին 0։3․ այս անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտո Գալյարդինին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 18 միավոր, միավորների քանակով հավասարվեց հենց «Սասուոլոյին», սակայն անհաական խաղերում ունեցած առավելության շնորհիվ «ներաձուրիները» բարձրացան 2-րդ հորիզոնական, իսկ «Սասուոլոն» նահանջեց 3-րդ տեղ։ «Ինտերը» ընդամենը 2 միավորով է այժմ հետ մնում առաջնության առաջատար «Միլանից», որն իր հանդիպում կանցկացնի նոյեմբերի 29-ին՝ մրցելով «Ֆիորենինայի» դեմ։ Հավելենք նաև, որ Ռոբերտո Դե Ձերբիի սաներն ընթացիկ մրցաշրջանում կրեցին առաջին պարտությունը։
# Ա-սերիա, Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Ռոբերտո Գալյարդինի, Սասուոլո, Վլադ Կիրիկեշ