Աղբյուր․ «Մխիթարյանը մոտ է Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուն»
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանը մոտ է «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրի երկարաձգումը միայն ժամանակի հարց է, քանի որ կողմերն ունեն համաձայնություն։
Հիշեցնենք, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ նա վարձակալությամբ էր հանդես գալիս հռոմեական ակումբի կազմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքները շարունակում էին պատկանել «Արսենալին», սակայն սույն թվականի օգոստոսին նա խզեց գործող պայմանագիրը «զինագործների» հետ և մինչև 2021 թվականի հունիսի 30-ը պայմանագիր ստորագրեց ներկայիս ակումբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Հենոն մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
# Արսենալ, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, տրանսֆերներ