Հայաստանի երիտասարդական հավաքականը երկնիշ հաշվով պարտություն կրեց
Մինչև 21 տարեկանների Եվրո-2021-ի որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը մրցեց Շվեդիայի իր տարեկիցների դեմ՝ պարտվելով խայտառակ 0։10 հաշվով։
Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմից հեթ-տրիկի հեղինակներ դարձան Էմիլ Հանսոնն ու Յասպեր Կառլսոնը, դուբլի՝ Պաուլոս Աբրահամը, իսկ մեկական գոլի՝՝ Սվենտե Իգնելսոնը և Ամին Սարը։
Կայացած 8 խաղերից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 միավորով զբաղեցնում է իր խմբի նախավերջին հորիզոնականը, իսկ Շվեդիան 15 միավորով 3-րդն է։ Խմբում ընդգրկված են նաև Իտալիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի Մ-21 տարկանների հավաքականները։
# Եվրո-2021, Հայաստանի-Մ-21-հավաքական, Շվեդիայի-Մ-21-հավաքական