Հենոն հերթական կոչն է ուղղել միջազգային հանրությանը
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անդրադարձն է կատարել սեպտեմբերի 27-ի վառ առավոտվանից արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին․
«Լեռնային Ղարաբաղի դեմ ծանր մարտերը դեռևս շարունակվում են, իսկ երկու կողմերն էլ ունեն շատ զոհեր։
Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ռմբակոծվում է։
Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։
Անչափ կարևոր է վերջ դնել այս վայրագություններին ու մարդկության դեմ հանցանքին։
Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի իր աջակցությունը և դուրս հանի իր հարձակվողական ուժը, այդ թվում նաև՝ հետ կանչի օտարերկրացի այն ահաբեկիչներին, ովքեր հարձակվում են Հայաստանի դեմ։
Միջազգային հանրությանը և դաշնակիցներին կոչ եմ անում անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանություն կանխելու համար»,- գրել է հայ ֆուտբոոլիստը իր սոցցանցերի օգտահաշիվներում։
# Հայաստան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա