Մեսսիի ապագան հայտնի կդառնա այսօր
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է հեռանալ ակումբից, սակայն նա, ամենայն հավանականությամբ, ևս մեկ մրցաշրջան կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է TyC Sport-ի լրագրող Մարտին Արեվալոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի այսօր՝ սեպտեմբերի 3-ին։
Մեսսին, ամենայն հավանականությամբ, ակումբում կմնա մինչև իր պայամանգրի ավարտը, որն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, տրանսֆերներ