Բարտոմեուն միայն մեկ պայմանով կհանդիպի Մեսսիի հետ
Ինչպես հայտնի է, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը հենց այնպես չի պատրաստվում բաց թողնել իր ֆուտբոլիստին և խաղացողին կվաճառի միայն այն դեպքում, եթե որևէ ակումբ վճարի Մեսսիի հրաժարագինը, որը կազմում է 700 մլն եվրո։
Օգոստոսի 28-ին հայտնի դարձավ, որ արգենտինացի ֆուտբոլիստը իր իրավաբանների հետ ցանկանում է հանդիպում ունենալ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ, որպեսզի քննարկի իր հեռանալու տարբերակները։ Հաղորդվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում վատ կերպով հեռանա ակումբից՝ չնեղացնելով նաև ակումբի երկրպագուներին։
Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, Բարտոմեուն Մեսսիի հեռանալու հարցում անդրդվելի է և չի ցանկանում նրան բացթողնել։ 57-ամյա ֆունցկիոները Մեսսիի հետ պատրաստ է հանդիպել միայն այն դեպքում, եթե նրանք պետք է քննարկեն նոր պայմանագրի կնքման հարցրը։ Մեսսիի և «Բարսելոնայի» գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը։
Բարտոմեուն հասկանում է, որ ակումբի երկրպագուները չեն ցանկանում Մեսսիին կորցնել։ Ակումբի նախագահը ենթադրում է, որ նրան, անկախ ամեն ինչից, քննադատելու են, սակայն, եթե Մեսսին հեռանա, նրան «կոչնչացնեն»։
Արգենտինացի ֆուտբոլիստը սկսել է զայրանալ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, բայց Բարտոմեուն վստահ է իր դիրքորոշման հարցում։ Բարտոմեուն խորհուրդներ է հարցրել ակումբի իրավաբաններից, որոնք նրան հորդորել են, որ նախագահն անի ամեն ինչ, որ եթե նույնիսկ Մեսսին հեռանա, ապա նա չպետք է հեռանա անվճար, քանի որ դա ակումբին լուրջ ֆինանսական հարված կհասցնի։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, տրանսֆերներ