Պաշտոնական․ Էդեգորը վերադարձավ Ռեալ

Պաշտոնական․ Էդեգորը վերադարձավ Ռեալ

13/08/2020 - 00:07

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» պաշտոնական կայքը, կիսապաշտպան Մարտին Էդեգորը վերադարձել է «Ռեալը»։ Նորվեգացի ֆուտբոլիստը բասկյան ակումբում հանդես էր գալիս վարձակալությամբ։

Չնայած Էդեգորի վարձակալությունը նախատեսված էր ևս մեկ տարով, 21-ամյա ֆուտբոլիստը ժամանակից շուտ վերադարձել է «արքայական» ակումբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդեգորի վերադարձով շահագրգռված է անձամբ Զինեդին Զիդանը, ով նշել է, որ ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանի ցուցադրած խաղով պարզապես հիացած է։

Լա լիգայի ավարտված մրցաշրջանի շրջանակում Մարտին Էդեգորը «Ռեալ Սոսիեդադի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023