Հայտնի դարձավ Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն ճանաչվել է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Իվուարցի հարձակվողը հավաքել է 137 ձայն՝ էականորեն գերազանցելով մոտակա հետապնդողներին։ 31 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն։
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ 25-ամյա Մորի Կոնեն Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի շրջանակում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 23 գոլի հեղինակ։
# Բարձրագույն առաջնություն, Բարձրագույն-խումբ, Լոռի, Հայաստանի-առաջնություն, Մաքսիմ Մայրովիչ, Մորի Կոնե, Նոա, Շիրակ, Ջոնել-Դեսիրե