Բիչախչյանը հեռանում է Շիրակից․ նա մեկ այլ հայկական ակումբ կգլխավորի

Բիչախչյանը հեռանում է Շիրակից․ նա մեկ այլ հայկական ակումբ կգլխավորի

23/07/2020 - 14:33

Ինչպես տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը, ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Վիչախյանը հեռանում է ակումբից․ Բիխչյանը կգլխավորի «Արարատը»։

«Մեր մարզիչը կգլխավորի Երևանի «Արարատ»-ը։

Սիրելի Երկպագուներ, ձեզ ենք ներկայացնում՝ Վարդան Բիչախչյանի հրաժեշտի խոսքերը:

«Սիրելի Շիրակցինե՛ր,առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբն՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․ Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը։»

P.S. Շնորհակալ ենք ամեն ինչի համար՝ Մարզիչ»,- նշված է ակումբի ֆեյսբուքյան հայտարարության մեջ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Բիչախչյանի հետ «Արարատ» են տեղափոխվելու նաև «Շիրակի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, սակայն հայտնի չէ, թե որ խաղացողների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ավարտված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջնահաշվարկում Գյումրին ներակայցնող ակումբը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ նվաճելով Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023