Դիբալան նշել է, թե որ ակումբում կցանկանար հանդես գալ
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոստովանել է, որ կցանակարր հանդես գալ «Բարսելոնայի» կազմում․
«Ճիշտ է՝ «Բարսելոնան» համաշխարհային մակարդակի ակումբ է, իսկ Լեո Մեսսիի հետ այն ավելի զորեղ է և հաճելի կլիներ հանդես գալ այնտեղ, սակայն «Յուվենտուսը» նույնպես անհավանական ակումբի է՝ անչափ հարուստ պատմությամբ, որի կազմում ներկայումս հիանալի ֆուտբոլիստներ են հանդես գալիս»,- արգենտինացի հարձակվողի խոսքերը մեջբերում Goal-ը՝ հղում կատարելով CNN-ին։
Հիշեցնենք, որ Դիբալան թուրինյան ակումբի կազմում հանդես է գալիս 2015 թվականին։ Այդ ժամանակ «ծեր սենյորայի» ղեկավարությունը 40 մլն եվրո վճարեց «Պալերմոյին», իսկ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարարերի շրջանակում մասնակցել է 34 հանդիպման և դարձել է 13 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա