Նասրին կորել է ԱՄԷ-ում և կապի դուրս չի գալիս ներկայիս ակումբի հետ
«Անդերլեխտի» կիսապաշտպան Սամիր Նասրին կորոնավիրուսի համաճարակի օրերին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ և դադարել է կապի դուրս գալ ակումբի ղեկավարության հետ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 32-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանն անտեսել է բելգիական ակումբի խնդրանքը և չի ուղարկել իր անցկացրած մարզումների հաշվետվությունները։ Նա վերջին 15-20 օրվա մեջ կապի դուրս չի եկել ակումբի ղեկավարության հետ, իսկ սոցցանցերում վերջին գրառումը կատարել է ապրիլի 1-ին։
Նշվում է, որ «Անդերլեխտը» պատրաստ է խզել խաղացողի պայմանագիրը։
# Անդերլեխտ, կորոնավիրուս, Սամիր Նասրի