Անգլիայում մի շարք ցածր լիգաներ ժամանակից շուտ ավարտել են մրցաշրջանը՝ զրոյացնելով արդյունքները
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլային միության պաշտպոնական կայքը, Անգլիայի մի շարք ցածր լիգաների և կանանց առաջնությունը ժամանակից շուտ ավարտվել է, իսկ արդյունքները զրոյացվել են։
Որոշում է կայացվել դադարեցնել Ազգային համակարգված լիգաների երրորդից վեցերորդ դիվիզիոնների առաջնությունները։ Նշվենք, որ ԱՀԼ-ի բարձրագույն առաջնությունը Ազգային լիգան է, որը Անգլիայի մակարդակով համարվում է հինգերորդ դիվիզիոնը։
Նշված դիվիզիոններում մրցաշրջանն ավարտվել է արդյունքների զրոյացմամբ և չեղարկմամբ․ որևէ ակումբ դուրս չի մնա բարձրագույն ակումբից և որևէ ակումբ պայքարը չի շարունակի ավելի բարձր մակարդակում։
Կանանց լիգաներում որոշում է կայացվել արդյունքները չեղյալ հայտարարել երրորդից յոթերորդ դիվիզիոններում։
Բացի վերոնշյալ առաջնություններից՝ չեղյալ կհամարվեն նաև բոլոր սիրողական առաջնությունների արդյունքները, սակայն դեռևս հայտնի չէ, թե կհաստատվի այս տեղեկատվությունը։
Ինչ վերաբերվում է Անգլիայի գավաթին և կանանց գավաթին, ապա FA-ն դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի մրցաշարերն անցկացվեն ապահով և հարմար պայմաններում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով Պրեմիեր լիգան, Չեմպիոնշիփը, Առաջին լիգան և Երկրորդ լիգան մինչև ապրիլի 30-ը դադարեցվել են։
# FA, ԱՊԼ, Առաջին Լիգա, Երկրորդ Լիգա, Չեմպիոնշիփ