Դիտմար Հոպ․ «Չգիտեմ, թե այդ հիմարներն ինչ են ուզում ինձնից»

Դիտմար Հոպ․ «Չգիտեմ, թե այդ հիմարներն ինչ են ուզում ինձնից»

02/03/2020 - 21:15

«Հոֆֆենհայմի» սեփականատեր Դիտմար Հոպը մեկնաբանել է «Բավարիայի» երկրպրագուների կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքները։ Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ մյունխենյան ակումբի երկրպագուները պաստառ էին պարզել, որի վրա գրված է եղել՝ Դիմտար Հոպը դեռևս անբարոյականի որդի է, ինչի պատճառով մրցավար Քրիստիան Դինգերտը ստիպված է եղել երկու անգամ կանգնեցնել հանդիպումը։

«Եթե իմանայի, թե ինչ են այդ հիմարներն ուզում ինձնից, ապա ինձ համար հեշտ կլիներ այդ հարցը լուծել։ Ես չգիտեմ, թե ինչուն են նրանք թշնամաբար տրամադրված իմ հանդեպ։

Անիմաստ է խոսել այդ մարդկանց մասին։ Նրանք ապրում են այլ աշխարհում։ Չեմ ցանկանում խոսել նրանց հետ։ Չգիտեմ, թե ինչի մասին պիտի խոսեմ նրանց հետ։

Ինչու՞ պետք է ես չհաճախեմ մարզադաշտ։ Այդ նրանց պետք է արգելել մարզադաշտ հաճախելը»,- Հոպի խոսքերը մեջբերում է Sport1-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023