Մեսսին կողմ էր, որ Նեյմարը վերադառնա․ Ժորդի Մեստրե
Բարսելոնայի նախկին փոխնախագահ Ժորդի Մեստրեն պատմել է, որ ակումբը անցյալ ամռանն իրոք որ աշխատում էր Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ և այդ թեմայով նույնիսկ խորհդրակցել է թիմի ավագ Մեսսիի հետ։
«Այո, անցյալ ամռանը մենք խորհրդակցում էինք Մեսսիի հետ Նեյմարի վերադառնալու կապակցությամբ։ Նա մեր ավագն էր, և մենք պարտավոր էինք հարցնել նրա կարծիքը, ինչպես որ նմանատիպ իրավիճակներում կհարցնեինք նրանից առաջ եղած ավագներին՝ Չավիին, Պույոլին։ Մեսսիին դուր եկավ Նեյմարին հետ բերելու միտքը»,- պատմել է ակումբի նախկին աշխատակիցը Sin Concesiones-ին։
Հիշեցնենք, որ ամբողջ ամռանը շշուկներ էին պտտվում, թե ուր որ է Նեյմարը կվերադառնա Բարսելոնա, իսկ ֆուտբոլիստն անձամբ բացեիբաց ակնարկում էր այդ մասին, սակայն ի վերջո բրազիլացին մնաց Փարիզում։
# Լիոնել-Մեսսի, Մեսսի, Նեյմար