Բավարիան դիտարկում է Ատլետիկոյի վինգերին ձեռք բերելու տարբերակը
Ինչպես տեղեկացնում է France Football-ը, Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» 24-ամյա վինգեր Տոմա Լեմարին։ Մյունխենյան ակումբը սկսել է հետաքրքրվել խաղացողի ծառայություններով, քանի որ Կինգսլի Կոմանը վնասվածքների նկատմամբ հակում ունի, Սերժ Գնաբրին կայուն չէ, իսկ Լերոյ Սանեին ձեռք բերելը գրեթե անհնար է դարձել։
Միակ բանը, որը կարող է խոչընդոտել տրանսֆերի իրականացմանը, խաղացողի բարձր գինն է։ «Ատլետիկոն» խաղացողի վաճառքից մտադիր է ստանալ 60 մլն եվրո։
Հաղորդվում է նաև, որ խաղացողի տրանսֆերին հավակնում են «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը»։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի խաղացողը մադրիդյան ակումբի կազմը համալրել է «Մոնակոյից»՝ 70 մլն եվրոյի դիմաց։
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բարսելոնա, Չելսի, Տոմա Լեմար, Տոտենհեմ, տրանսֆերներ