Սպերցյանի ոսկերչական ասիստն ու «Ալ Ահլիի» հերթական հաղթանակը 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 13-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ալ Թավունին»։
Տանտերերից 42-րդ րոպեին գոլ խփեց Այվեն Թոնին` աչքի ընկնելով Էդուարդ Սպերցյանի ոսկերչական ասիստից հետո։
Հայաստանի ազգային հավաքականի ավագը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում չորս գոլային փոխանցում է կատարել` բոլորն անգլիացի հարձակվողին։
Թոնին 15 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։
«Ալ Ահլին» 27 միավորով 4-րդն է, «Ալ Թավունը»` 5 միավորով 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Ալ Ահլի, Ալ Թավուն, Էդուարդ Սպերցյան, Իվան Թոնի, Հայաստանի-հավաքական, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա