Պաշտոնական. Բելգիայում աշխատած հայ մասնագետը գլխավորեց «Ուրարտուն» 📸
«Ուրարտուի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հայկ Միլկոնը` Մելքոնյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 33-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Ռոբերտ Արզումանյանին։
Երիտասար մասնագետը նախկինում աշխատել է միայն Բելգիայում։ Միլկոնը 17 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան ու սկսել մարզչական գործունեությամբ զբաղվել։ Երիտասարդ մասնագետն աշխատել է տարբեր թիմերում, այդ թվում` «Գենտում», «Անտվերպենում», «Տյուրնխաուտում», ՆԿՍՏ-ում, «Վոլուվե Զավենտեմում», «Մեխելենում» և այլուր։
Միլկոնը 2024թ. հունվարից մինչև 2025թ. սեպտեմբեր Բելգիայի ամենաանվանի ակումբներից «Բրյուգեում» եղել է նախ` Ռոնի Դեյլայի, ապա` Միկի Հայենի օգնականը։ Նա «Բրյուգեում» գլխավորել է նաև ակումբի Մ18 թիմը։
Միլկոնը 2025թ. սեպտեմբերից 2026թ. փետրվար մարզել է այդ պահին Բելգիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Դենդերը»։
«Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում 16 միավոր է վաստակել և զբաղեցնում է 6-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրյուգե, Դենդեր, Հայկ Միլկոն, Ուրարտու