«Բորուսիան» Der Klassiker-ում դրամատիկ ոչ-ոքի կորզեց «Բավարիայից» 🎥
«Բորուսիան» Der Klassiker-ում դրամատիկ ոչ-ոքի կորզեց «Բավարիայից» 🎥
01/11/2026 - 00:18

Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրում կայացած հերթական Der Klassiker-ում «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։

«Ռեկորդ մայսթերը» երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, բայց խաղավերջում բաց թողեց հաղթանակը։

34-րդ րոպեին հյուրերը Ջոբ Բելինգհեմի ջանքերով բացեցին հաշիվը, բայց խաղից դուրս իրավիճակի պատճառով անգլիացի կիսապաշտպանի գոլը չեղարկվեց։

Ընդամենը չորս րոպե անց մյունխենյան գրանդն առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Կոնրադ Լայմերը։

56-րդ րոպեին Հարի Քեյնը կարող էր կրկնապատկել «Բավարիայի» առավելությունը, բայց «Ոսկե գնդակի» նորընծա դափնեկրի իրացրած 11-մետրանոցից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

60-րդ րոպեին Սերու Գիրասին խփեց «Բորուսիայի» պատասխան գոլը, բայց 66-ին Դայո Ուպամեկանոն նորից առաջ մղեց տանտերերին։

Թվում էր, թե մյունխենյան գրանդը կհաղթի, բայց 89-րդ րոպեին Ֆաբիու Սիլվան ոչ-ոքի կորզեց «Իշամեղուների» համար։

«Բավարիան» 18 միավորով առաջին տեղում է, «Բորուսիան»` նույնքան միավորով երկրորդ։

Գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026