Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը մրցագորգ է դուրս եկել Հայաստանի երեք ներկայացուցիչ։
Մանվել Խնձրցյանը (57 կգ) մեկնարկային գոտեմարտում նախատեսվածից շուտ հարավկորեացի Մինհյոկ Յունին 11:0 հաշվով հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում պարտվեց (7:8) Աբուբակար Մութալիևին։
Հետագայում Ռուսաստանի 2019թ. չեմպիոն Մութալիևը քառորդ եզրափակչում 0:11 հաշվով պարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերի (2024թ.) արծաթե մեդալակիր Սփենսեր Լիին (ԱՄՆ), ինչից հետո Խնձրցյանը դուրս մնաց մեդալային հետագա պայքարից ու չի անցկացնի սփոփիչ գոտեմարտ։
Հրայր Ալիխանյանը (79 կգ) որակավորման փուլում 0:10 հաշվով պարտվեց ռուսաստանցի Իսմայիլ Խանիևին։
Դաղստանցի ըմբիշը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 1:8 հաշվով պարտվեց 2025թ. աշխարհի առաջնության փոխչեմպիոն Լեյվի Հեյնսին (ԱՄՆ)` Ալխիանյանին զրկելով բրոնե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
Մրցահարթակում եղել է նաև Նարեկ Հարությունյանը (74 կգ), որը մեկնարկային գոտեմարտում 0:10 հաշվով պարտվեց Ինալբեկ Շերիևին (Ռուսաստան)։
Հետագայում 2024թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հասավ եզրափակիչ, ինչի շնորհիվ Հարությունյանը նոյեմբերի 1-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։
Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը կմրցի լեհ Կամիլ Ռիբիցկիի դեմ, որին հաղթելու դեպքում կհանդիպի 2017թ. աշխարհի փոխչեմպիոն Ջեյմս Գրինին (ԱՄՆ)։
Երկու հաղթանակ տանելու դեպքում Հարությունանը կմրցի Ամիր Մոհամեդ Յազդանիին (Իրան)։ Հավանական բրոնզե գոտեմարտում էլ նրա մրցակիցը կլինի Եվրոպայի հնգակի չեմպիոն Թայմուրազ Սալկազանովը (Սլովակիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Հրայր Ալիխանյան, Մանվել Խնձրցյան, Նարեկ Հարությունյան