Here we go! Ռաֆայել Լեաուն կփոխի ակումբը 📸
«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն կարիերան կշարունակի «Գալաթասարայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. թուրքական ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ռոսոներիին» կվճարի 45 միլիոն եվրո։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հաստատում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը Ստամբուլը ներկայացնող ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։ Նրա տարեկան աշխատավարձը կլինի 12 միլիոն եվրո։
Լեաուն «Միլանում» հանդես էր գալիս 2019թ. օգոստոսից, 291 խաղում խփել է 80 գոլ, կատարել 65 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml