«Բարսելոնան» 11-մետրանոցներով պարտվել է Անգլիայի երկրորդ լիգայի ակումբին 🎥
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության երկրորդ ընկերական խաղում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել (2:3) է Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Բիրմինգհեմին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։
«Բլաուգրանայից» դուբլ է գրանցել Համզա Աբդելկարիմը։ Անգլիական ակումբի գոլերը խփել են Օգյուստ Պրիսկեն ու Խոն Սոլիսը։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ կատալոնական գրանդից աչքի ընկնել չեն կարողացել Ռունի Բարդաղջին, Խորդի Պեսկարն ու Բրայան Ֆարնիասը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի դարպասապահ Արոն Յակոբիշվիլին էլ երկու սեյվ է կատարել` հետ մղելով Լուիս Վասկեսի ու Ջեք Ռոբինսոնի հարվածները։
«Բարսելոնան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` մրցելով «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
«Բիրմինգհեմը» նույն օրը 2026/27 մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի` Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում մրցելով «Սուոնսիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml