Պաշտոնական. Օբամեյանգը վերադարձավ Լա լիգա
Իսպանիայի Լա լիգայի նորեկ «Դեպորտիվոն» ձեռք է բերել «Մարսելի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` Լա Կորունիա քաղաքը ներկայացնող ակումբը գաբոնցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,5 միլիոն եվրո։
Օբամեյանգը «Մարսելում» հանդես է եկել 2023-2024 և 2025-2026 թվականներին, 92 խաղում խփել է 44 գոլ, կատարել 21 ասիստ։
Վետերան ֆուտբոլիստը Լա լիգան ներկայացնող ակումբներից 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղացել է «Բարսելոնայում»։ Նա կատալոնական գրանդում մասնակցել է 24 հանդիպման` դառնալով 13 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm