Պաշտոնական. Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի 📸
Ժորժե Ժեզուշը նշանակվել է Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. օգոստոսի 1-ը։
71-ամյա մասնագետն առաջին անգամ է գլխավորել հավաքական։ Անվանի մարզիչը նախկինում աշխատել է «Ալ Նասրում», «Ալ Ահլիում», «Բենֆիկայում», «Ֆեներբահչեում», «Ֆլամենգոյում», Լիսաբոնի «Սպորտինգում» և բազմաթիվ այլ ակումբներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml