ԱԱ-2026. Մեքսիկան շարունակում է իր հեքիաթը` պայքարից դուրս թողնելով Էկվադորին 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Մեքսիկայի ազգային հավաքականը Մեխիկոյում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էկվադորի թիմի նկատմամբ։
«Ացտեկների» գոլերը խփեցին Խուլիան Կինյոնեսն ու Ռաուլ Խիմենեսը, որոնք դարպասի գրավմամբ աչքից ընկան համապատասխանաբար 22-րդ ու 31-րդ րոպեներին։
«Ացտեկները» մրցաշարում անցկացրած բոլոր չորս խաղերը հաղթել են «չոր» հաշվով։ Խավիեր Ագիրեի գլխավորած թիմը խմբային փուլում էլ պարտության էր մատնել Հարավաֆրիկյան Հանրապետությանը (2:0), Հարավային Կորեային (1:0) և Չեխիային (3:0)։
Այսպիսով, Մեքսիկայի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 6-ին կմրցի Անգլիա – ԿԴՀ դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml