Նիդերլանդների «անիծյալ» հակառեկորդը. անպարտելիության ամենաերկար շարքը` առանց չեմպիոնության
Նիդերլանդների «անիծյալ» հակառեկորդը. անպարտելիության ամենաերկար շարքը` առանց չեմպիոնության
30/06/2026 - 13:59

Նիդերլանդներն անպարտելության ամենաերկար շարք ունեցող հավաքականն է, որը չի դարձել աշխարհի չեմպիոն, հայտնում է Mister Chip-ը։

«Նարնջագույնները» 2014 թվականից Մունդիալներում անցկացրել են 16 անպարտելի հանդիպում, բայց չեն կարողացել նվաճել ամենահեղինակավոր գավաթը։

Մունդիալ-2014-ից սկած` նիդերլանդցիները խմբային փուլում ոչ մի պարտություն չեն կրել, իսկ փլեյ-օֆֆ-ում ճանապարհը մրցակիցներին զիջել են միայն հետխաղյա 11-մետրանոցներով։

Նիդերլանդներն ԱԱ-2014-ում ու ԱԱ-2022-ում համապատասխանաբար կիսաեզրափակիչում ու քառորդ եզրափակիչում 11-մետրանոցներով զիջել է Արգենտինային, իսկ 2026-ում` 1/16 եզրափակիչում Մարոկկոյին։ «Նարնջագույնները» ԱԱ-2018-ին չեն մասնակցել։

Այդ ցուցանիշով վատագույն հնգյակում են նաև Իտալիան (12 անպարտելի խաղ` 1994-2002թթ.), Բրազիլիան (11 խաղ` 1978-1982թթ.), Իսպանիան (10 խաղ` 1998-2006թթ.) և Արգենտինան (10 խաղ` 2002-2010թթ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026