ԱԱ-2026. Մեսիի ու Լո Չելսոյի գոլերը տուգանայինից և Արգենտինայի վստահ հաղթանակը 🎥
ԱԱ-2026-ի J խմբի երրորդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին։
«Ալբիսելեստեից» գոլերը խփեցին Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսը և Լիոնել Մեսին։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին ու Լո Չելսոն մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հիանալի հարվածով։
39-ամյա Մեսին 6 գոլով Մունդիալի լավագույն ռմբարկուն է։
Հորդանանից աչքի ընկավ Մուսա Թամարին։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան J խմբում հաղթեց բոլոր խաղերում` 9 միավորով գրավելով առաջին տեղը։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի Կաբո Վերդեի թիմի դեմ։
Հորդանանը միավոր չվաստակեց` J խմբում զբաղեցնելով 4-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml