Պաշտոնական. Անդրես Ինիեստան առաջին անգամ գլխավոր մարզիչ է նշանակվել 🎥
Պաշտոնական. Անդրես Ինիեստան առաջին անգամ գլխավոր մարզիչ է նշանակվել 🎥
02/06/2026 - 11:06

Անդրես Ինիեստան նշանակվել է ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Գալֆ Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

42-ամյա մասնագետի համար սա մարզչական առաջին փորձն է։ Նախկինում նա երբեք որևէ ակումբ չի մարզել։

Լեգենդար, նախկին կիսապաշտպանը մարզչական A արտոնագիր է ստացել։ Իսպանացին այժմ նաև մասնակցում է ՈՒՖԱ-ի PRO արտոնագրի դասընթացին։

Դուբայը ներկայացնող «Գալֆ Յունայթեդը» Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ լիգայի ավարտված մրցաշրջանում 28 խաղում վաստակել է 25 միավոր` առաջնությունն ավարտելով 10-րդ տեղում։

Ինիեստան առավել հայտնի է «Բարսելոնայում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում հանդես է եկել 1996-2018 թվականներին, 674 խաղում խփել է 57 գոլ, կատարել 136 գոլային փոխանցում, նվաճել 30 տիտղոս։

Նախկին կիսապաշտպանն Իսպանիայի ազգային հավաքականում էլ երկու անգամ դարձել է Եվրոպայի, մեկ անգամ` աշխարհի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026