Միրանյանը 5-րդ գոլը խփեց Իսրայելում 🎥
Իսրայելի Սուպերլիգայի 20-րդ տուրում «Բնեյ Սախնինը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) գրանցեց «Իրոնի Տիբերիասի» հետ։
Հյուրերի գոլը 66-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը։
30-ամյա ֆուտբոլիստը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 5-րդ գոլը։
«Բնեյ Սախնինը» հաղթանակը բաց թողեց 90+2-րդ րոպեին։
Շարոն Միմերի գլխավորած թիմը 27 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Իրոնի Տիբերիասը» 22 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml