Անգլիայի գավաթ. «Արսենալը» փայլուն խաղով խոշոր հաշվով հաղթանակ տարավ 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Արսենալը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեմպիոնշիփը ներկայացնող «Պորթսմութին»։
«Զինագործներից» հեթ-տրիկ գրանցեց Գաբրիել Մարտինելին, իսկ մրցակցի կիսապաշտպան Անդրե Դոզելը գրավեց սեփական դարպասը։
Տանտերերից երրորդ րոպեին հաշիվը բացեց Քոլբի Բիշոփը։
Այսպիսով, «զինագործները» դուրս եկան մրցաշարի 1/16 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml