Արգենտինական ակումբը 12 տարի անց միջազգային տիտղոս է նվաճել 🎥
Արգենտինական ակումբը 12 տարի անց միջազգային տիտղոս է նվաճել 🎥
23/11/2025 - 11:55

Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարի` Կոպա Սուդամերիկանայի եզրափակիչում արգենտինական «Լանուսը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյին»։

Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնի «Դեֆենսորես դել Չակո» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել։

Հետխաղյա 11-մետրանոցների հերոս է դարձել «Լանուսի» դարպասապահ Նահուել Լոսադան, որը հետ է մղել մրցակցի ֆուտբոլիստներ Հալկի, Բիելի ու Վիտոր Հյուգոյի հարվածները` օգնելով իր թիմին հաղթել 5:4 հաշվով։

32-ամյա դարպասապահը նաև հանդիպման ընթացքում է 4 սեյվ կատարել։

«Նռնագույնները» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել են Կոպա Սուդամերիկանայի տիտղոսը։ Նախորդ անգամ «Լանուսը» մրցաշարը հաղթել էր 2013 թվականին։

Առհասարակ, սա արգենտինական ակումբի պատմության մեջ երկրորդ միջազգային տիտղոսն էր։

«Լանուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն էլ նվաճել է կարիերայի առաջին տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025