Խուան Մատան առաջին գոլն է խփել նոր ակումբում 🎥
Խուան Մատան առաջին գոլն է խփել նոր ակումբում 🎥
05/11/2025 - 11:55

Ավստրալիայի բարձրագույն առաջնության` Լիգա Ա-ի երրորդ տուրում «Մելբուռն Վիքթորին» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Փերթ Գլորիին»։

Հյուրերի երկրորդ գոլը 54-րդ րոպեին խփել է իսպանացի անվանի կիսապաշտպան Խուան Մատան։

37-ամյա ֆուտբոլիստը վերջերս է պայմանագիր ստորագրել «Մելբուռն Վիքթորիի» հետ` նոր ակումբում աչքի ընկնելով առաջին անգամ։

Վետերան ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Չելսիում», «Վալենսիայում» և այլ ակումբներում։ Նա 2003-07 թթ. եղել է Մադրիդի «Ռեալի» համակարգում։

Մատան Իսպանիայի հավաքականի կազմում 2010թ. դարձել է աշխարհի, իսկ 2012թ.` Եվրոպայի չեմպիոն։

«Մելբուռն Վիքթորին» Ավստրալիայի նոր մեկնարկած առաջնությունում 3 խաղում 4 միավոր է վաստակել ու 8-րդ տեղում է, «Փերթ Գլորին» 1 միավորով վերջինն է` 12-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025