«Յամալը լավագույն ֆուտբոլիստը չէ և ոչ էլ նախորդ մրցաշրջանում էր». «Բարսայի» նախկին նախագահ
«Յամալը լավագույն ֆուտբոլիստը չէ և ոչ էլ նախորդ մրցաշրջանում էր». «Բարսայի» նախկին նախագահ
29/10/2025 - 18:04

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը կարծում է, որ շատ վաղ է ակումբի վինգեր Լամին Յամալին համարել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է Diario Sport-ը։

«Յամալն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ։ Նա նախորդ մրցաշրջանում էլ լավագույնը չէր։ Նա կարող է դառնալ լավագույնը, բայց դեռ այդ մակարդակին չի հասել։ Ո՞վ կարող է դրան խթանել։ Դա նրա խաղընկերների և մարզիչների աշխատանքն է։

Եթե Լամինը պատրաստ չէ խաղալու, ավելի լավ է կանգ առնել և խաղադաշտ դուրս չբերել։ Նա պետք է խաղա, երբ լիարժեք պատրաստ է, և ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է Գասպարը։

81-ամյա Գասպարը «Բարսելոնան» ղեկավարել է 2000-2003 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025