«Արսենալը» նորողություն է խնդրել Մադրիդի «Ատլետիկոյից»
«Արսենալը» ներողություն է խնդրել Մադրիդի «Ատլետիկոյից» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում տաք ջրի բացակայության համար, գրում է The Times-ը։
Իսպանական գրանդի ֆուտբոլիստներն «Էմիրեյթսում» նախախաղային մարզում անցկացնելուց հետո չեն կարողացել լոգանք ընդունել։
«Ռոխիբլանկոսի» ներկայացուցիչներն առկա խնդրի մասին «զինագործներին» հայտնել են մարզման ավարտից 45 րոպե առաջ` տեղի ժամանակով 18:45-ին։
Ստադիոնի աշխատակիցները խնդիրը կարողացել են լուծել միայն 19:20, սակայն «Ատլետիկոն» մարզումն ավարտել է նախատեսվածից շուտ, որպեսզի ֆուտբոլիստները լոգանք ընդունեն հյուրանոցում։
«Արսենալն» ու «Ատլետիկոն» միմյանց դեմ կմրցեն Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին, մեկնարկը` 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Չեմպիոնների-լիգա