Կրիշտիանու Ռոնալդուն պատմական ռեկորդ է գրանցել 📸
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Հունգարիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրի խաղում (2:2) դուբլ է ձևակերպել և գրանցել պատմական ռեկորդ։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը դարձել է աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։
40-ամյա հարձակվողը որակավորման փուլերում խփած գոլերի քանակը հասցրել է 41-ի` գերազանցելով գվատեմալացի Կառլոս Ռուիսի ռեկորդը։
Ռուիսը որակավորման փուլերում խփել է 39 գոլ։ Երրորդ լավագույն ցուցանիշն ունի Լիոնել Մեսին (Արգենտինա, 39)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Գվատեմալայի հավաքական, Լեո Մեսսի, Կարլոս Ռուիս, Մունդիալ-2026, Պորտուգալիայի հավաքական