Հայաստանի հավաքականի հայտացուցակում նորեկ կա
Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի ճամբար արդեն ժամանել են հետևյալ ֆուտբոլիստները.
- Հենրի Ավագյան – «Փյունիկ»
- Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
- Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
- Արսեն Սադոյան – «Ալաշկերտ»
- Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
- Սերգեյ Մուրադյան – «Նոա»
- Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
- Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
- Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
- Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
- Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
- Դավիդ Դավիդյան – «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
- Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
- Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
- Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
- Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
- Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
- Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
- Էդգար Սևիկյան – «Ակրոն» (Ռուսաստան)
- Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հայաստանի հավաքականին միացել է նաև «Ալաշկերտի» ձախ պաշտպան Արսեն Սադոյանը, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։
Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականին կմիանան հոկտեմբերի 7-ին։ Լուկաս Սելարայանը թիմին կմիանա Բուդապեշտում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիային, իսկ երեք օր անց Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am