Մբապեի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. «Ռեալը» ջախջախեց «Կայրաթին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 5:0 հաշվով հաղթեց «Կայրաթին»։
Ղազախստանի չեմպիոնի դեմ խաղում «արքայական» ակումբից հերթական ֆանտաստիկ ու արդյունավետ հանդիպումն անցկացրեց Կիլիան Մբապեն` գրանցելով հեթ-տրիկ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի վերջին 8 խաղերում 12 գոլ է խփել։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից մեկ գոլական էլ խփեցին Էդուարդո Կամավինգան ու Բրահիմ Դիասը։
«Լոս բլանկոսը» 6 միավորով բարձրացավ առաջին տեղ Լիգայի փուլում, «Կայրաթը» միավոր չունի ու վերջինն է` 36-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am