36-ամյա Սանչեսի գոլը հաղթական է եղել «Սևիլիայի» համար 🎥
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Սևիլիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ալավեսին»։
Անդալուզյան ակումբից 10-րդ րոպեին հաշիվը բացել է Ռուբեն Վարգասը, իսկ «Ալավեսի» պատասխան գոլը 17-րդ րոպեին խփել է Կառլոս Վիսենտեն։
«Սևիլիայի» համար վճռորոշ ու հաղթական գոլը 67-րդ րոպեին խփել է չիլիացի անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։
36-ամյա ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Սևիլիա»։ Նա ակումբում իր նորամուտի խաղում էլ կրնկով գեղեցիկ ասիստ էր կատարել` օգնելով իր թիմին ոչ-ոքի (2:2) գրանցել «Էլչեի» հետ։
Վետերան հարձակվողը Լա լիգայում նախորդ գոլը խփել էր 2014թ. մայիսի 17-ին` «Բարսելոնայի» կազմում գրավելով Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը։
«Սևիլիան» հաղթանակից հետո միավորների քանակը հասցրել է 7-ի` բարձրանալով 9-րդ տեղ, «Ալավեսը» նույնքան միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am