«Ռեալը» շարունակում է կանգ չառնել` հաղթելով նաև «Էսպանյոլին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
«Արքայական» ակումբի դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Էդեր Միլիտաոն ու Կիլիան Մբապեն։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթել է առաջնության մեկնարկային բոլոր խաղերում և 15 միավորով առաջին տեղում է։
«Էսպանյոլը» առաջին պարտություն կրեց և 10 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am