Աֆրիկան ներկայացնող ևս մեկ հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան ընտրական մրցաշարի H խմբի 8-րդ տուրում Թունիսի ազգային հավաքալանը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց Հասարակածային Գվինեայի թիմին։
Հանդիպման միակ գոլը 90+4-րդ րոպեին խփեց Մոհամեդ Բեն Ռոմդհանեն։
Այս հաղթանակի շնորհիվ Սամի Թրաբելսիի գլխավորած թիմը վաստակեց 22 միավոր, խմբում առաջին տեղում է` նվաճելով ԱԱհ-2026-ի ուղեգիր։
Թունիսն ընտրական մրցաշարում անցկացրած 8 խաղում 7 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի` բաց չթողնելով ոչ մի գոլ։
Հասարակածային Գվինեայի թիմը 10 միավորով խմբում 5-րդն է։
Աֆրիկան ներկայացնող երկրներից օրեր առաջ Մունդիալի ուղեգիր նվաճել էր նաև Մարոկկոյի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am