Բարսեղյանի հաղթական ասիստը «Սլովանի» կազմում 🎥

Բարսեղյանի հաղթական ասիստը «Սլովանի» կազմում 🎥

31/08/2025 - 23:14

Սլովակիայի առաջնության 6-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։

Տանտերերը հաղթում էին երկու գնդակի տարբերությամբ, բայց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։

Այդուհանդերձ, 66-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բերսեղյանի ասիստից հետո Միկոլա Կուխարևիչը խփեց «Սլովանի» հաղթական գոլը։

Ի դեպ, ուկրաինացի հարձակվողն այս խաղում հեթ-տրիկ է գրանցել։

31-ամյա Բարսեղյանն էլ Սլովակիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ Նա փոխարինման էր մտել 61-րդ րոպեին։

«Սլովանը» 11 միավորով 5-րդ տեղում է։ «Կոշիցեն» 9-րդն է և 3 միավոր ունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023