Here we go! Սոնը նոր ակումբ կունենա 📸
«Տոտենհեմի» վինգեր Հին Մին Սոնը կտեղափոխվի «Լոս Անջելես», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ամերիկյան ակումբը հարավկորեացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանավոր համաձայնության է հասել «խթանների» հետ։ Գործարքը 15 միլիոն եվրոյից ավելի կարժենա։
33-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ։ «Տոտենհեմի» ավագն Ասիայի շրջագայությունից չի վերադառնա Լոնդոն ու առաջիկա ժամերին կմեկնի Լոս Անջելես։
Վինգերն այժմ սպասում է` ակումբները ստորագրեն ու փոխանակեն անհրաժեշտ փաստաթղթերը։
Հին Մին Սոնը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից, 454 խաղում խփել է 173 գոլ, կատարել 101 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լոս-Անջելես, Հին Մին Սոն, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո