«Նոայի» հարձակվողը ծանր վնասվածք է ստացել
«Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիու ծանր վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի երկար ժամանակ, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Պարտուգալացի ֆուտբոլիստը պատռել է ծնկի խաչաձև կապանները։ Նախնական տեղեկություններով նրա ապաքինման համար անհրաժեշտ կլինի 10 ամիս։
30-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել 2024 թ. ամռանը, 46 խաղում 27 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։
Հայաստանի չեմպիոնը, որպես Գրեգորիուի փոխարինող, ձեռք կբերի բոսնիական «Զրինսկիի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Թրիլեր Բուդապեշտում! «Նոան» գերգոլառատ խաղում պարտվեց «Ֆերենցվարոշին»
ԵԼ. «Նոայի» մրցակիցը որակավորման երրորդ փուլում
# Գոնսալու Գրեգորիու, Նարդին Մուլահուսեյնովիչ, Նոա, տրանսֆերներ